
Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամը (ՍՂՀՀ) ստեղծվել է 2009 թվականին` որպես ոչ առևտրային կազմակերպություն, որի առաքելությունն է աջակցել հոգեկան բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց Հայաստանում:
Մեր նպատակն է օգնել հոգեկան բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց դիմակայելու և հաղթահարելու դժվարությունները, ապրելու լիարժեք կյանքով, ինչպես նաև աջակցել նրանց ընտանիքի անդամներին, խնամողներին:
Մենք աշխատում ենք հոգեկան առողջության պահպանման ու վերականգնման բոլոր ուղղություններով՝ տարիքային բոլոր խմբերի հետ:
Հոգեկան լավակեցության խթանման նպատակով ՍՂՀՀ-ն մատուցում է սոցիալ-հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ, իրականացնում հետազոտություններ, կազմում ուսումնական ծրագրեր, կազմակերպում դասընթացներ:
Կարևորելով մարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը՝ մենք աշխատում ենք հետևյալ ուղղություններով՝
- Խարանի (ստիգմայի) նվազեցում և հանրային իրազեկում
- Հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների մատչելիության ընդլայնում
- Հոգեկան առողջության ոլորտում կիրառվող փորձի և քաղաքականության բարելավում