
ՍՂՀՀ-ն կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը սահմանում է կազմակերպության ռազմավարական ուղղությունները, հաստատում է հեռահար նպատակներն ու խնդիրները, քաղաքականությունները, տարեկան բյուջեն և վերահսկում է դրանց իրականացումը: Հոգաբարձուները ուղղորդում և խորհրդատվական աջակացություն են ցուցաբերում ՍՂՀՀ-ի գործադիր թևի ղեկավարներին՝ գործադիր տնօրենին և գլխավոր մասնագետներին:
ՍՂՀՀ-ի գործադիր թևը՝ գործադիր տնօրեն, գլխավոր մասնագետներ, վարչական աշխատակազմ, մասնագետների թիմ, կազմակերպում և իրականացնում են կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործունեություն: