Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամն (ՍՂՀՀ) ստեղծվել է 2009 թվականին՝ ի հիշատակ հանգուցյալ Սեդա Մելիք-Աբրահամյան Ղազարյանի, ով եղել է հաշմանդամ որդու հիմնական խնամողը: Երկար տարիներ լինելով հոգեկան խնդիր ունեցող անձի խնամակալներ՝ նրա ընտանիքի անդամները քաջատեղյակ են նմանատիպ հիվանդության աղետալի հետևանքների մասին:

ՍՂՀՀ-ն շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր խթանել ու ներդրում են ունեցել հիմնադրամի ստեղծման գործընթացում և այսօր էլ նպաստում են կազմակերպության աշխատանքների իրականացմանը: