«Մանկական հոգեթերապիայի հիմունքներ» թեմայով դասընթաց

Մանկական հոգեթերապիայի հիմնական սկզբունքներ, էթիկական հարցեր, կառուցվածք, մանկական թերապիայի ընթացքում առաջացող դժվար իրավիճակներ և շատ այլ թեմաներ են ներառված «Մանկական հոգեթերապիայի հիմունքներ» դասընթացի ծրագրում: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: