Խաչատուր Գասպարյան

ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Բժշկական հոգեբանություն» դասընթացի հիմնադիր և «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի հեղինակ:

Մարինե Պետրոսյան

ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հոգեբան փորձագետ: Դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ԵՊՀ-ում: Ունի շուրջ 20 տարվա պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ: Անցկացնում է նաև սուպերվիզիաներ:

Հարց – Ես 19 տարեկան եմ: Ոււնեմ եղբայր, ով 4 տարեկան է: Մեր տարիքային տարբերությունը 15 տարի է, և այնպես է ստացվել, որ կարելի է ասել, ծնված իսկ օրվանից ես եմ նրան խնամել: Եվ մի գուցե հենց այդ պատճառով է, որ նա ունի խնդիրներ խոսքի հետ կապված, նաև գերակտիվ է և չափից դուրս նյարդային: Մոտ մեկ ամիս առաջ նրան ուսումնասիրեց պոլիկլինիկայի հոգեբանը և ասաց, որ երեխան մնացել է 2 տարեկան հասակի մեջ, որը բարդ խնդիրների առաջ կկանգնեցնի մեզ, եթե չդիմենք մասնագետի օգնությանը: Որոշեցի զանգահարել մի քանի վճարովի մանկապարտեզներ, բայց վարձը շատ էր և ինչքան էլ ուզենայի, չէի կարողանա օգնել եղբորս, բայց նաև հասկանում եմ, եթե այսպես էլ թողնեմ, ուղղակի կդժբախտացնեմ նրան: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք, թե ինչ անեմ, ինչով օգնեմ նրան: Գուցե պետք է տեսնեք երեխային: Նախապես շնորհակալություն:

Մարինե Պետրոսյան, հոգեբան – Եթե Ձեր եղբոր մոտ մասնագետը բացահայտել է զարգացման հապաղում, ասելով, որ երեխան 4 տարեկանում դեռևս 2 տարեկան հասակի մեջ է, ապա ցանկալի է մասնագիտական հետազոտություն: Հոգեբանական, նաև զարգացման խնդիրների հաջող հաղթահարման համար շատ կարևոր է այդ խնդիրների վաղ բացահայտումը, այդ իսկ պատճառով էլ ցանկալի կլինի, որ երեխան անցնի մասնագիտական հետազոտություն առավել ճշգրիտ որոշելու համար ինչպիսի խնդիրներ ունի կամ չունի երեխան, և ինչպիսի միջամտության և աջակցության անհրաժեշտություն կա: Կարող եք դիմել մեր կենտրոն մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար: Շնորհակալություն:


Հարց – Ի՞նչ ի նկատի ունեն սովորույթների և հակումների «խանգարումներ» ասելով:

Խաչատուր Գասպարյան, հոգեբան – Սովորույթների և հակումների խանգարումներ են համարվում վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքները՝ առանց հասկանալի դրդապատճառի, և հակասում թե´ հիվանդի, և թե´ այլ մարդկանց շահերին: Որպես կանոն, նման դեպքում վատ սովորություններ և հակումներ ունեցողները նշում են, որ իրենք ի վիճակի չեն վերահսկել իրավիճակը:

Սովորույթների և հակումների խանգարումներ են՝

  • Մոլեխաղի հիվանդագին հակումը,
  • Հիվանդագին հրամոլությունը (պիրոմանիա),
  • Գողության նկատմամբ հիվանդագին հակումը (կլեպտոմանիա),
  • Տրիխոտիլոմանիան: (Խանգարում, որին բնորոշ է պարբերաբար մազերը պոկելու հակմանը դիմադրելու անկարողությունը: Մազերը պոկելուն սովորաբար նախորդում է աստիճանաբար աճող լարվածությունը, իսկ հետո` թեթևության, բավականության, հաճույքի զգացումը: Սովորաբար ժխտում են իրենց այդ վարքագիծը: Առավել հաճախ պոկում են թարթիչները, հոնքերի, երբեմն մորուքի, թևատակերի մազերը:)

Հարց – Կոնֆլիկտների ժամանակ հաճախ եմ կորցնում ինքնատիրապետումս և հուզական բուռն ռեակցիա եմ ցուցաբերում: Դա շատ է խանգարում ինձ, հատկապես գործնական հարցեր լուծելիս:Ինչպե՞ս կառավարեմ զգացմունքներս կոնֆլիկտի ժամանակ:

Մարինե Պետրոսյան, հոգեբան -Կոնֆլիկտը միշտ հուզական է։ Եթե բացասական հուզական ռեակցիաներ չկան կողմերից գոնե մեկի մոտ, ապա կարելի է համարել, որ կոնֆլիկտ չկա։ Հարկ է նշել, որ հույզերը կարելի է զսպել և ճնշել, դրանք կարող են չգիտակցվել սուբյեկտի կողմից։ Այս դեպքում կոնֆլիկտն անվանում են լատենտ։ Արտաքին բարյացակամ հարաբերությունների պարագայում թշնամանքը կարող է արտահայտվել հանկարծակի, անկախ օպոնենտների կամքից։ Երբեմն ասում են «մենք վիճած ենք», վեճը հարաբերությունների վիճակ է, որը բնութագրվում է բացասական ապրումներով, լարվածությամբ, թշնամանքով։ Եթե կա հակասություն ապա իրավիճակը կոֆլիկտածին է, բայց կոնֆլիկտ կարող է չծագել։

Կոնֆլիկտների ժամանակ զգացմունքների ինքնակառավարման առաջին կանոնն է՝ ցուցաբերել հանգիստ ռեակցիա դիմացինի հուզական գործողություններին։

Երբ ձեր դիմացինը գտնվում է հուզական գրգռված վիճակում, ոչ մի դեպքում մի ենթարկվեք վարակման հոգեբանական օրենքին և մի ընկեք նույն վիճակի մեջ։ Այս դեպքում ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը՝ «Ինչո՞ւ է նա իրեն այդպես պահում», «Որո՞նք են կոնֆլիկտ սկսելու նրա դրդապատճառները», «Կապվա՞ծ է արդյոք նրա վարքագիծը նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունների հետ, թե՞ մի այլ պատճառ կա» և այլն։ Տալով ձեզ այդ հարցերը՝ դուք ունենում եք մի շարք առավելություններ։ Նախ ճգնաժամային իրավիճակում դուք ակտիվ աշխատացնում եք ձեր գիտակցությունը և պաշտպանում ձեզ հուզական պոռթկումից։ Երկրորդ` ձեր վարքագծով թույլ եք տալիս դիմացինին` «փուքսը թողնել»։

Երրորդ` դուք չեք լսում այն անպետք և վնասակար տեղեկատվությունը, որը կարող է հակառակորդը տալ։ Չորրորդ` պատասխանելով հարցերին, դուք լուծում եք մի շատ կարևոր խնդիր` փնտրում եք կոնֆլիկտի պատճառը, փորձում եք հասկանալ ձեր հակառակորդի դրդապատճառները։

Դրական արդյունք ունի, երբ շփման ընթացքում խոսում են իրենց վիրավորանքների, ապրումների մասին, սա հնարավորություն է տալիս լիցքաթափվելու։ Բայց դա պետք է արվի հանգիստ ձևով, այլ ոչ թե փոխադարձ վիրավորանքներով։ Պայմականորեն այս տեխնոլոգիան անվանենք զգացմունքների ռացիոնալիզացիա։ Հետևաբար զգացմունքների ինքնակառավարման երկրորդ կանոնն է զգացմունքների ռացիոնալիզացիան, հուզական վերապրումների բովանդակության փոխանակումը հանգիստ շփման ընթացքում։

Անցանկալի հուզական ռեակցիաների պատճառներից մեկը բանակցությունների ժամանակ կարող է լինել ինքնագնահատականի իջեցումը։ Հուզական ռեակցիաները բացառելու համար, հարկավոր է սեփական և հակառակորդի ինքնագնահատականը պահել բարձր մակարդակի վրա։ Այս տեխնոլոգիան պայմականորեն անվանում են բարձր ինքնագնահատականի պահպանում։

Կոնֆլիկտների ժամանակ զգացմունքների ինքնակառավարման առաջին կանոնն է՝ ցուցաբերել հանգիստ ռեակցիա դիմացինի հուզական գործողություններին։

 

Երբ ձեր դիմացինը գտնվում է հուզական գրգռված վիճակում, ոչ մի դեպքում մի ենթարկվեք վարակման հոգեբանական օրենքին և մի ընկեք նույն վիճակի մեջ։ Այս դեպքում ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը՝ «Ինչո՞ւ է նա իրեն այդպես պահում», «Որո՞նք են կոնֆլիկտ սկսելու նրա դրդապատճառները», «Կապվա՞ծ է արդյոք նրա վարքագիծը նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունների հետ, թե՞ մի այլ պատճառ կա»  և այլն։ Տալով ձեզ այդ հարցերը՝ դուք  ունենում եք մի շարք առավելություններ։ Նախ ճգնաժամային իրավիճակում  դուք ակտիվ աշխատացնում եք  ձեր գիտակցությունը և պաշտպանում ձեզ հուզական պոռթկումից։ Երկրորդ` ձեր վարքագծով թույլ եք տալիս դիմացինին` «փուքսը թողնել»։

Երրորդ` դուք չեք լսում այն անպետք և վնասակար տեղեկատվությունը, որը կարող է հակառակորդը տալ։ Չորրորդ` պատասխանելով հարցերին, դուք լուծում  եք մի շատ կարևոր խնդիր` փնտրում եք կոնֆլիկտի պատճառը, փորձում եք հասկանալ ձեր հակառակորդի դրդապատճառները։

Դրական արդյունք ունի, երբ շփման ընթացքում խոսում են իրենց վիրավորանքների, ապրումների մասին, սա հնարավորություն է տալիս լիցքաթափվելու։ Բայց դա պետք է արվի հանգիստ ձևով, այլ ոչ թե փոխադարձ վիրավորանքներով։ Պայմականորեն այս տեխնոլոգիան անվանենք զգացմունքների ռացիոնալիզացիա։ Հետևաբար զգացմունքների ինքնակառավարման երկրորդ կանոնն է  զգացմունքների ռացիոնալիզացիան, հուզական վերապրումների բովանդակության փոխանակումը հանգիստ շփման ընթացքում։

 

Անցանկալի հուզական ռեակցիաների պատճառներից մեկը բանակցությունների ժամանակ կարող է լինել ինքնագնահատականի իջեցումը։ Հուզական ռեակցիաները բացառելու համար, հարկավոր է սեփական և հակառակորդի ինքնագնահատականը պահել բարձր մակարդակի վրա։ Այս տեխնոլոգիան պայմականորեն անվանում են  բարձր ինքնագնահատականի  պահպանում։ Զգացմունքների ինքնակառավարման երրորդ կանոնն է` բարձր ինքնագնահատականի պահպանում բանակցությունների ընթացքում, որպես կոնստրուկտիվ վարքագծի հիմք։


Հարց – Տղաս բավականին երկար ժամանակ է անցկացնում համացանցում, հաճախ ամբողջ գիշեր կարող է նստել համակարգչի դիմաց: Ինչպե՞ս պարզեմ, արդյոք նա ունի համակարգչային կախվածություն, թե ոչ:

Խաչատուր Գասպարյան, հոգեբան – Համացանցից կախվածության հիմնական նշաններն են՝ կպչուն կերպով հաճախակի ստուգում են էլեկտրոնային փոստը, առցանց հետագա սեանսերի և հանդիպումների անընդհատ հետևում, առցանց անցկացվող ժամանակի աստիճանաբար ավելացում, առցանց ծախսված գումարների աստիճանաբար ավելացում:
Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են`համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում, համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում` ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում, տնային գործերի անտեսում, մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում, հրաժարում ընկերների հետ շփումից:

Համակարգչային կախվածության հետևանքով կարող է վտանգվել նաև երեխաների և պատանիների առողջությունը` օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են տեսողության խանգարումներ, գլխացավեր, ողնաշարի, դաստակի ցավեր, հոգնածություն, անքնություն և այլն:


Հարց – Ինչպե՞ս է ձևավորվում համակարգչային կախվածությունը, և համակարգչից հոգեբանական կախվածության ի՞նչ ձևեր կան:

Խաչատուր Գասպարյան, հոգեբան – Մարդու ուղեղն ունի հաճույքի կենտրոններ, որոնց գործունեությունը թույլ է տալիս մոռանալ անհանգստությունների մասին: Համակարգչային կախվածությունն առաջանում է աստիճանաբար, հետագայում, երբ մարդուն երկու ժամով զրկում են համակարգչից, նա թմրամոլի կամ հարբեցողի նման ունենում է «ժուժկալության համախտանիշ»: Գոյություն ունեն համակարգչից հոգեբանական կախվածության հետևյալ ձևերը`համացանցից կախվածություն և համակարգչային խաղերից կախվածություն: Համացանցից կախվածության դեպքում անձը ստեղծում է վիրտուալ ծանոթություններ և շփումներ, հաճախակի ստուգում էլեկտրոնային փոստը, այցելում երաժշտական ցանցեր և այլն՝ աստիճանաբար ավելացնելով ցանցում գտնվելու ժամանակը: Ըստ խաղի բնույթի, կարելի է բաժանել դերային` իրականությունից առավելապես կտրված, ոչ դերային`նպատակին հասնելու, հաղթելու մոլուցք, հավաքելու համար առավելագույն միավորներ, համակարգչային խաղեր:


Հարց – Մեծ տղաս յոթ տարեկան է, իսկ փոքրս՝ հինգ:  Նկատել եմ, որ վերջերս նրանք սկսել են մրցել  իմ և ամուսնուս ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Ինչպե՞ս վարվենք, որ նրանք երկուսն էլ զգան հավասար ուշադրություն ու սեր և դադարեն մրցակցել:

Մարինե Պետրոսյան, հոգեբան - Քույրերի և եղբայրների մրցակցության պատճառները տարբեր են: Հաճախ նրանք չեն կարողանում կիսել իրենց համար կարևոր երկու անձանց սերը, և յուրաքանչյուրը ցանկանում է տիրել  ծնողների  սիրուն ամբողջովին։ Սեռը նույնպես ոչ պակաս նշանակություն ունի: Տարբեր սեռերի երեխաներին տարբեր կերպ են վերաբերվում, եղբայրը կարող է քրոջը ատել, քանի որ հայրիկը շատ ավելի մեղմ ու քնքուշ է նրա հետ։

Կարևոր դեր է խաղում նաև տարիքը, ինչը կարող է քույրերի և եղբայրների միջև սիրո, հոգածության կամ անտարբերության պատճառ դառնալ։ Վեց և ութ տարեկան երեխաները միասին խաղում են, սակայն երբ ավելի են մեծանում, նրանց հետաքրքրությունները փոխվում են և կարող են անտարբեր դառանալ միմյանց նկատմամբ։

Այս բոլոր գործոնները կարևոր են, սակայն ծնողները մեծ դեր են խաղում երեխաների միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքի ձևավորման մեջ: Այն, թե ինչպես են նրանք վերաբերվում ավագ երեխաներին և կրտսերներին, ինչպես են գնահատում նրանցից յուրաքանչյուրի ընդունակությունները, ինչպես  խրախուսում, որոշիչ է երեխաների համար:

Երեխաներին պետք է սիրել  հավասարապես, սակայն պետք է հիշել, որ նրանք տարբեր են և  պահանջում են տարբեր վերաբերմունք։ Հնարավոր չէ երկու տարբեր մարդկանց սիրել միանման։ Լավագույնը, ինչ կարող եք անել,  չհամեմատել նրանց։   Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաներն միմյանց սիրեն և չմրցակցեն, պետք է  նրանցից յուրաքանչյուրին վերաբերվել յուրովի՝ նկատելով նրանց յուրահատկությունը։ Երեխաները պետք է զգան, որ իրենք ծնողների համար ամենակարևոր մարդիկ են՝ անկախ, սեռից, տարիքից, ընդունակություններից և այլն։


Անուն*

Ազգանուն*

Հեռ.*

Էլ. հասցե*