«Ցեղասպանությանն առնչվող հոգեբանական խնդիրներ»-ի վերաբերյալ հանդիպում-քննարկում

ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը հրավիրւմ է ապրիլի 24-ին, ժամը 16:00 –ին մասնակցելու «Ցեղասպանությանն առնչվող հոգեբանական խնդիրներ»-ի վերաբերյալ հանդիպում-քննարկման, որը նախատեսված է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, պատմաբանների և հասարակագետների համար:

Հանդիպումը կվարի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Մասնակիցների քանակը սահմանափակ է:

Մասսնակցությունը միայն նախնական գրանցմամբ:

Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Նանե Սողոմոնյանին ՝010 26 35 43, 077 24 87 78, 091 26 35 43 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am, info@sgmf.am էլեկտրոնային հասցեներին:

Խմբավարի հմտությունների զարգացման դասընթաց

Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամը (ՍՂՀՀ) հրավիրում է մասնակցել «Խմբավարի հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին:

Այս դասընթացը նախատեսված է հոգեբանության, մանկավարժության և հարակից այլ մասնագիտությունների ներկայացուցիչների (ուսանողներ և մասնագետներ) համար, ովքեր ցանկանում են սովորել խմբային աշխատանքի սկզբունքները, վարել թրեյնինգային խմբեր, սեմինարներ, ինչպես նաև կատարելագործել խմբային խորհրդատվություն անցկացնելու հմտությունները:

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ:

Դասընթացը անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) Ինթրա հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին:

«Անձնային աճ» թեմայով դասընթաց

Ինքն իրեն բացահայտելը, ճանաչելն ու ընդունելը թերևս ամենադժվար խնդիրն է մարդու համար: Ճանաչիր ինքդ քեզ ու դու կճանաչես ողջ աշխարհը. Սոկրատեսի այս խոսքերն ակտուալ են բոլոր ժամանակներում:

Ցանկանում ե՞ք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ, կատարելագործել սեփական անձը և ստեղծել ներդաշնակ հարաբերություններ շրջապատող մարդկանց հետ, ուրեմն այս դասընթացը ձեզ համար է:

Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամը (ՍՂՀՀ) հրավիրում է մասնակցել «Անձնային աճ» թեմայով դասընթացին: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը:

Դասընթացի ընդհանուր տևողությունը 32 ժամ է (2 ամիս), շաբաթական 2 անգամ, 2 ժամ: Դասընթացը անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) Ինթրա հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին:

«Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով դասընթաց

Ժամանակակից կազմակերպություններում մեծ տեղ է հատկացվում մարդկային ռեսուրսների կառավարմանը, քանի որ դրանից է կախված ցանկացած կազմակերպության առաջընթացը և հաջողությունները:

Մարդկային ռեսուրսների կառավարման կարևոր հարցեր քննարկվում և լուծվում են կառավարման հոգեբանության շրջանակներում: Այս դասընթացի Ձեզ է առաջարկում մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները: «Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները» եռամսյա դասընթացը նախատեսված է մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ոլորտում աշխատողների, հոգեբանների, կառավարիչների և մենեջերների համար: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին:

«Մանկական հոգեթերապիայի հիմունքներ» թեմայով դասընթաց

Մանկական հոգեթերապիայի հիմնական սկզբունքներ, էթիկական հարցեր, կառուցվածք, մանկական թերապիայի ընթացքում առաջացող դժվար իրավիճակներ և շատ այլ թեմաներ են ներառված «Մանկական հոգեթերապիայի հիմունքներ» դասընթացի ծրագրում: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին:

«Սթրեսների և կոնֆլիկտների կառավարում» թեմայով դասընթաց

Սթրեսների և կոնֆլիկտների կառավարումը մեր օրերում դարձել է այն անհրաժեշտ հմտությունը, առանց որի դժվար է պատկերացնել հաջողության հասնելու ճանապարհը: Հրավիրում ենք մասնակցել նոր դասընթացի «Սթրեսների և կոնֆլիկտների կառավարում» թեմայով: Մասնակցելով այս դասընթացին՝ կիմանաք ինչպե՞ս հաղթահարել սթրեսը և կառավարել ծագող կոնֆլիկտները: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 25 ժամ (10 հանդիպում)՝ շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: