«Անհատական հոգեբանական խորհրդատվության հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց

Ցանկանո՞ւմ եք կատարելագործել հոգեբանական խորհրդատվության հմտությունները, սովորել այցելուների հետ հոգեբանական աշխատանքի նոր տեխնիկաներ և ձևեր: Մասնակցեք փորձառու հոգեբան Մարինե Պետրոսյանի վարած «Անհատական հոգեբանական խորհրդատվության հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: