Բացահայտեք ձեր հույզերը «Պարային թերապիա» դասընթացի միջոցով

DSC03169Ցանկանո՞ւմ եք պարի միջոցով ավելի լավ ճանաչել սեփական հույզերն ու մարմինը, թոթափել լարվածությունը, բարձրացնել ինքնագնահատականը և դուրս բերել կուտակված էներգիան: Հրավիրում ենք մասնակցելու «Պարային թերապիա» դասընթացին: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 20 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2 ժամ: Դասընթացը վարում է կլինիկական հոգեբան Վերժինե Գասպարյանը, ով ունի նաև շուրջ տաս տարվա աշխատանքային փորձ որպես պարուսույց: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: