«Կոնֆլիկտների հաղթահարում» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը նախատեսված է բարձր և միջին օղակի ղեկավարների, մենեջերների և հաճախորդների հետ աշխատող մասնագետների համար:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի բովանդակությունը

  • Ներքին դիրքորոշումների շտկում կոնֆլիկտների հաղթահարման և արդյունավետ լուծման համար,
  • Կոնֆլիկտածին իրավիճակներ,
  • Կոնֆլիկտի զարգացման մեխանիզմներ,
  • Կոնֆլիկտի հաղթահարման ուղիներ,
  • Կոնֆլիկտների հանդեպ սեփական նախատրամադրվածության աստիճանի գիտակցում,
  • Արդյունավետ համագործակցություն կոնֆլիկտային հաճախորդների հետ,
  • Կոնֆլիկտների կանխարգելում:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Տեսական նյութի ներկայացում,
  • Դերային և խմբային խաղեր հետագա քննարկմամբ,
  • Խմբային բանավեճ,
  • Խմբային և զույգերով գործնական աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և գրանցման կարգը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 24 ժամ (4 ամիս): Խմբի անդամների թիվն է 8-14 հոգի:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: