«Պարային թերապիա» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են պարի միջոցով ավելի լավ ճանաչել սեփական հույզերն ու մարմինը, թոթափել լարվածությունը:

Դասընթացը կվարի կլինիկական հոգեբան Վերժինե Գասպարյանը, ով ունի նաև շուրջ տաս տարվա աշխատանքային փորձ որպես պարուսույց:

Դասընթացի բովանդակությունը

  • Աշխատանք մարմնի, շարժումների և հույզերի հետ,
  • Սեփական մարմնի գիտակցման խորացում և ընդարձակում,
  • Ինքնագնահատականի բարձրացում` առավել դրական կերպարի զարգացման միջոցով,
  • Շարժումների և հույզերի միջև կապի հաստատում, սեփական հուզական ոլորտի աշխարհի բացահայտում,
  • Պարի միջոցով ճնշված հույզերի և թաքնված կոնֆլիկտների դուրս բերում,
  • Սեփական մարմնի` որպես հույզերի արտահայտման միջոցի ուսումնասիրման հնարավորություն,
  • Հույզերի ճանաչումն ու արտահայտումը պարային էքսպրեսիայի միջոցով,
  • Աուտենտիկ շարժումներ և կուտակված էներգիայի դուրս բերում:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր: 

Տևողությունը և վայրը 

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 20 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2 ժամ: Դասընթացն անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 15 000 դրամ է՝ ներառյալ սուրճի ընդմիջումները: Խմբի անդամների առավելագույն թիվն է 10 մասնակից:

Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: