«Ինքնավստահության բարձրացում» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է մարդկանց հետ ինտենսիվ շփվող մասնագետների համար, ում անհրաժեշտ է առավելագույն ինքնատիրապետում լարված և ոչ ստանդարտ իրավիճակներում:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի նպատակը և խնդիրները

  • Լարված և ոչ սովորական իրավիճակներում ինքնատիրապետման մակարդակի բարձրացում,
  • Վստահ վարքագծի ձևավորում,
  • Ինքնագնահատականի գիտակցում և շտկում, ադեկվատ ինքնագնահատականի ձևավորում,
  • Անվստահ և ագրեսիվ վարքին նպաստող կարծրատիպերի հաղթահարում:

Դասընթացի բովանդակությունը

  • Վստահ, անվստահ, ագրեսիվ վարքի տարբերակում և վերլուծություն,
  • Անվստահ վարքին նպաստող կարծրատիպերի գիտակցում,
  • Շփման (կոնտակտի հաստատման) ժամանակ վստահ վարքի, պահանջներ ներկայացնելու, մերժելու հմտություների զարգացում,
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ վարքի ձևավորում:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Տեսական նյութի ներկայացում,
  • Դերային և խմբային խաղեր հետագա քննարկմամբ,
  • Խմբային բանավեճ,
  • Խմբային և զույգերով գործնական աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և գրանցման կարգը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 18 ժամ (3 օր): Խմբի անդամների թիվն է 8-14 հոգի:
Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: