«Անհատական հոգեբանական խորհրդատվության հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է հոգեբանության, հոգեբուժության, սոցիալական աշխատանքի և հարակից այլ մասնագիտությունների այն ներկայացուցիչների (ուսանողներ և մասնագետներ) համար, ովքեր ցանկանում են կատարելագործել հոգեբանական խորհրդատվության իրենց հմտությունները, սովորել այցելուների հետ հոգեբանական աշխատանքի նոր տեխնիկաներ և ձևեր:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի բովանդակությունը

  • Հոգեբանական խորհրդատվության հարցեր,
  • Ընդհանուր տեսության և պրակտիկայի հարցեր,
  • Հոգեբանական խորհրդատվության կառուցվածք,
  • Հոգեբանական խորհրդատվական տեխնիկաներ,
  • Առաջին հանդիպում /ինտերվյու/։ Փոխհարաբերությունների հաստատում, խնդրի բացահայտում,
  • Խնդրի պատճառների բացահայտում, լուծում,
  • Խորհրդատվության ավարտ, գնահատում,
  • Խորհրդատվության ընթացքում հանդիպող դժվար իրավիճակներ,
  • Տարբեր հոգեբանական ուղղությունների տեխնիկաների ինտեգրում խորհրդատվության ընթացքում:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացը անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի մեկամսյա արժեքը 25000 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները:
Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից: Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: