Խմբավարի հմտությունների զարգացման դասընթաց

Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամը (ՍՂՀՀ) հրավիրում է մասնակցել «Խմբավարի հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին:

Այս դասընթացը նախատեսված է հոգեբանության, մանկավարժության և հարակից այլ մասնագիտությունների ներկայացուցիչների (ուսանողներ և մասնագետներ) համար, ովքեր ցանկանում են սովորել խմբային աշխատանքի սկզբունքները, վարել թրեյնինգային խմբեր, սեմինարներ, ինչպես նաև կատարելագործել խմբային խորհրդատվություն անցկացնելու հմտությունները:

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ:

Դասընթացը անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) Ինթրա հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: