Անհատական պարային թերապիա երեխաների և չափահասների համար

481415_388247674623959_1980754122_nՍՂՀ հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում այսուհետ կանցկացվի անհատական պարային թերապիա երեխաների և չափահասների համար: Թերապիան կանցկացնի կլինիկական հոգեբան Վերժինե Գասպարյանը, ով նաև շուրջ տաս տարվա աշխատանքային փորձ ունի որպես պարուսույց:

Պարային թերապիայի համար կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պարի միջոցով ավելի լավ ճանաչել սեփական հույզերն ու մարմինը, թոթափել լարվածությունը: Թերապիայի ժամանակ կտարվի աշխատանք մարմնի, շարժումների և հույզերի հետ, կխորացվի սեփական մարմնի գիտակցումը, դուրս կբերվեն ճնշված հույզերն ու թաքնված կոնֆլիկտները, ինչպես նաև առավել դրական կերպարի զարգացման միջոցով կբարձրացվի ինքնագնահատականը:

Երեխաները պարային վարժությունների շնորհիվ ձեռք են բերում կազմակերպված գործողությունների հմտություններ, սովորում են միմյանց հետ շփվել։ Ռիթմիկ շարժումները նվազեցնում են մկանային լարվածությունը, օգնում ազատվել անվստահության զգացումից, բարձրացնում ինքնագնահատականը։ Պարային թերապիան երեխաներին հնարավորություն է տալիս սովորել կառավարել սթրեսները սկսած փոքր տարիքից։
Մանրամասներին տեղեկանալու և գրանցվելու համար զանգահարեք «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 091 08 02 09 հեռախոսահամարներով: