
Ինթրան` «Հոգեսոցիալական վերականգման համաշխարհային ասոցիացիայի» ներկայացուցիչը Հայաստանում
ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը դարձել է «Հոգեսոցիալական վերականգման համաշխարհային ասոցիացիայի» (ՀՎՀԱ) ներկայացուցչական կենտրոնը Հայաստանում: Նշենք, որ «Հոգեսոցիալական վերականգման համաշխարհային ասոցիացիան» միջազգային կազմակերպություն է, որին անդամագրված են աշխարհի ավելի քան 80 երկրներ: