
Ինթրա հոգեկան առողջության (ՀԱ) կենտրոնը հիմնվել է 2009 թ.-ին Սեդա Ղազարյանի hիշատակի hիմնադրամի կողմից։
Ինթրա կենտրոնը արդի չափորոշիչներին համապատասխան կայացած և դինամիկ հաստատություն է, որը բարձրակարգ հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ է մատուցում այցելուների լայն շրջանակին՝ երեխաներին, պատանիներին, չափահասներին, ինչպես նաև զույգերին, ընտանիքներին և խմբերին` անկախ նրանց ֆինանսական և սոցիալական կարգավիճակից։
Մենք աշխատում ենք լայն շրջանակ ընդգրկող հոգեկան խնդիրների հետ՝ ինչպես նոր ձևավորվող, այնպես էլ ժամանակի ընթացքում արմատացած։
Մենք ապահովում ենք վստահություն ներշնչող միջավայր և երաշխավորում գաղտնապահությունը։
Կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների արդյունքում բարձրանում են այցելուների ինքնուրույնությունը, ինքնագնահատականը, ապագայի նկատմամբ դրական սպասելիքները և բարելավվում հարաբերությունները շրջապատի հետ։
Մեր առողջությունը կախված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բարեկեցությունից և մեր հոգեկան առողջությունը նույնքան խնամքի կարիք ունի, որքան ֆիզիկականը։