Որոշ դեպքերում հանդիպում է նաև հոգեկորեկցիա կամ հոգեշտկում տարբերակով, հոգեբանական աջակցության տեսակ է` ուղղված տարիքային հոգեբանության համակարգում ընդունված չափանիշերին չհամապատասխանող հոգեբանական առանձնահատկությունների շտկմանը:

Հոգեբանական կորեկցիան ընդունված է համարել նաև հոգեբանամանկավարժական գործունեության ձև, որն առաջացել է դեֆեկտոլոգիայում և վերաբերել է ոչ բնականոն զարգացմանը, իսկ ներկայում կիրառվում է նաև բնականոն զարգացման շրջանակներում առաջացած խնդիրների շտկման գործընթացում:

Հոգեկորեկցիան կամ հոգեշտկումը հոգեկանին ուղղված հոգեբանական ներազդում է, որի նպատակն է անձի լիարժեք զարգացման ապահովումը: