
«Ինթրա» ՀԱ կենտրոնը առաջարկում է որակյալ ծառայություններ ինչպես անհատներին, այնպես էլ ոլորտի մասնագետներին և մասնավոր ու հանրային կազմակերպություններին:
Մեր կողմից առաջարկվող հոգեբանական աջակցության ծառայությունները ներառում են՝ հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա, հոգեբանական կորեկցիա և ուղղված են տարիքային բոլոր խմբերին.
- Երեխաների, պատանիների թերապիա
- Չափահասների թերապիա
- Զույգերի թերապիա
- Ընտանեկան թերապիա
Հոգեկան բնույթի խնդիրները մեծ մասամբ կարող են լուծվել հոգեբանական միջամտությամբ, այդուհանդերձ հոգեբուժական միջամտությունը առաջնային է այն դեպքերում, երբ ախտորոշվում են՝ փսիխոզներ, երկբևեռ խանգարումներ, անձի խանգարումներ, շիզոֆրենիա, հիվանդագին կախյալություն, կպչուն, սևեռուն խանգարումներ, սնման խանգարումներ և այլն:
Մեզ մոտ մատուցվում են նաև ցերեկային հոգեսոցիալական ծառայություններ՝ հոգեկան դժվարություններ ունեցող անձանց և նրանց ընտանիքների անդամների համար: Զբաղմունքային թերապիան ցերեկային կենտրոնի աշխատանքների կարևոր բաղադրիչն է:
ՍՂՀ հիմնադրամի ջանքերի շնորհիվ Ինթրա ՀԱ-ի ծառայությունները մատչելի են բոլորի համար:
Մենք ծառայություններ ենք առաջարկում նաև հոգեկան առողջության ոլորտի սկսնակ և կայացած մասնագետներին՝ ուղված նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:
- Մասնագիտական վերահսկողություն
- Մասնագիտական պրակտիկա
- Մասնագիտական վերապատրաստումներ /թրեյնինգներ/
Մեր կողմից կազմակերպություններին առաջարկվող տարատեսակ խորհրդատվական և թրեյնինգային ծառայությունները ուղղված են այդ կազմակերպությունների արդյունավետության և գործառնականության բարելավմանը: Առաջարկվող ծառայությունները քննարկվում են յուրաքանչյուր շահագրգիռ կազմակերպության հետ և տվյալ կազմակերպության պահանջներին համապատասխան մշակվում են անհատական ծրագրեր։