Ինթրան կմասնակցի Հայկական բժշկական 11-րդ համաշխարհային կոնգրեսին

Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը և ՍՂՀՀ-ի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը կմասնակցեն Հայկական բժշկական 11-րդ համաշխարհային կոնգրեսին և կներկայացնեն զեկույցներ: Կոնգրեսը տեղի կունենա 2013թ. հուլիսի 3-ից 7-ը Լոս Անջելեսում, ԱՄՆ: