Ինթրան մասնակցեց Սոցիալական հոգեբուժության համաշխարհային կոնգրեսին

lisbonԱյս տարվա հունիսի 29-ից հուլիսի 3-ը Լիսաբոնում տեղի ունեցավ Սոցիալական հոգեբուժության 21-րդ համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցեցին Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը և ՍՂՀՀ-ի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: