Մեր կողմից առաջարկվող ուսումնակրթական ծրագրերը նախատեսված են հոգեկան առողջության և հարակից ոլորտների մասնագետների, մասնավոր և հանրային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են սեփական անձի զարգացման խնդրով:

Մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման համար հոգեկան առողջության ոլորտի սկսնակ և կայացած մասնագետներին մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • Մասնագիտական վերահսկողություն (սուպերվիզիա),
  • Մասնագիտական պրակտիկա,
  • Մասնագիտական վերապատրաստումներ (դասընթացներ), այդ թվում՝
    • Նեղ մասնագիտական դասընթացներ՝ տևողությունը 1-6 ամիս,
    • Կարճատև դասընթացներ (սեմինարներ, ինտենսիվ դասընթացներ և այլն):

Ներկայում ՍՂՀՀ-ում կանոնավոր հաճախականությամբ կազմակերպվում են նեղ մասնագիտական դասընթացներ հետևյալ թեմաներով՝

  • Անհատական խորհրդատվության հմտությունների զարգացում,
  • Խմբային խորհրդատվության հիմունքներ և հմտությունների զարգացում,
  • Մանկական հոգեթերապիայի հիմունքներ,
  • Անձի հոգեբանական պաշտպանություն. պատճառներ, մեխանիզմներ, հարմարվողականություն,
  • Իմացական-վարքային հոգեթերապիայի ներածություն,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկություններ

Անձի զարգացմանն ուղղված դասընթացներ

Անձնային աճի դասընթացները նախատեսված են այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են իրենց հոգեբանական առողջությամբ, սեփական անձի զարգացման ու ինքնակատարելագործման խնդիրներով, ցանկանում են զարգացնել ստեղծագործական ներուժը, կայացնել արդյունավետ որոշումներ, ձևակերպել նպատակներ և իրագործել դրանք: Անձնային աճի դասընթացները նվիրված են հետևյալ թեմաներին՝

  • ինքնագնահատականի բարձրացում,
  • կյանքի վերաիմաստավորման ճգնաժամերի հաղթահարում
  • ինչպես բարձրացնել ինքնավստահությունը,
  • ինչպես հասնել հոգեկան ներդաշնակության,
  • ինչպես կառուցել ներդաշնակ միջանձնային հարաբերություններ:

Ներկայում ՍՂՀՀ-ում կանոնավոր հաճախականությամբ կազմակերպվում են անձնային աճի դասընթացներ

  • Պարային թերապիա
  • Անձնային աճ

Կազմակերպություններին առաջարկվող դասընթացներ

Կազմակերպություններին առաջարկվող տարատեսակ խորհրդատվական և թրեյնինգային ծառայություններն ուղղված են այդ կազմակերպությունների արդյունավետության և գործառնականության բարելավմանը: Առաջարկվող ծառայությունները քննարկվում են շահագրգիռ կազմակերպության հետ և մշակվում են կազմակերպության պահանջներին համապատասխան անհատական ծրագրեր:

Կազմակերպություններին առաջարկվող դասընթացները նախատեսված են այն ընկերությունների համար, որոնք կարևորում են մարդկային գործոնի դերը աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ և հոգ են տանում աշխատանքային բարձր մոտիվացիայի պահպանման մասին՝ վստահ լինելով, որ կազմակերպության հաջողություններն ու առաջընթացը կախված են մարդկային ռեսուրսներից: ՍՂՀՀ-ն առաջարկում է անձնակազմի ուսուցման համար նախատեսված դասընթացներ, որոնք կարող են էապես բարձրացնել մասնագետների հոգեբանական պատրաստվածության մակարդակը և նշանակալիորեն նպաստել աշխատանքի արդյունավետության աճին: Մասնավոր և հանրային կազմակերպությունների պահանջով ՍՂՀՀ-ն մշակում և իրականացնում է նաև տարատեսակ հասցեական ուսումնական ծրագրեր (դասընթացներ):

Կազմակերպություններին առաջարկվող ընդհանուր բնույթի դասընթացներն են՝

  • Կոնֆլիկտների հաղթահարում,
  • Շփման հմտություններ,
  • Ինքնավստահության բարձրացում,
  • Սթրեսների հաղթահարում,
  • Բանակցություններ վարելու հմտություններ,
  • Վաճառքի հմտությունների զարգացում,
  • Թիմ ձևավորելու հմտությունների զարգացում,
  • Հոգեբանական ազդեցությունների ձևերը կառավարման ոլորտում,
  • Մարդկային ռեսուրսների (HR) կառավարում (հոգեբանական բաղադրիչի շեշտադրմամբ` անձնակազմի ընտրություն, անձի և պաշտոնի համապատասխանության գնահատում և այլն):