«Մանկական հոգեթերապիայի հիմունքներ» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է հոգեբանության, մանկավարժության և հարակից այլ մասնագիտությունների ներկայացուցիչների (ուսանողներ և մասնագետներ) համար:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի բովանդակությունը

  • Մանկական հոգեթերապիայի հիմնական սկզբունքներ,
  • Մանկական հոգեթերապիայի հիմնական անհրաժեշտ միջավայր, աշխատանքային պայմաններ, խաղասենյակին և խաղալիքների ընտրությանն առաջադրվող պահանջներ,
  • Մանկական հոգեթերապիայի էթիկական հարցեր,
  • Հոգեբանական գնահատում մանկական հոգեթերապիայի կոնտեքստում,
  • Առաջին հարցազրույց ՝ կառուցվածք, անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրում,
  • Մանկական հոգեթերապիայի կառուցվածք /թերապևտիկ նպատակներ, փուլեր, խնդիրներ/,
  • Խաղի կիրառում թերապևտիկ նպատակներով,
  • Ծնողների հետ աշխատանք մանկական հոգեթերապիայի կոնտեքստում,
  • Թերապիայի ավարտ /ձևերը, բանական ավարտ, նախապատրաստում ավարտին, ժամանակից շուտ ավարտ/,
  • Մանկական թերապիայի ընթացքում առաջացող դժվար իրավիճակներ և հարցեր:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Դերային խաղեր,
  • Տեսական քննարկումներ,
  • Զույգերով և փոքր խմբերով աշխատանքներ,
  • Դերային խաղերի տեսաձայնագրություն և քննարկում,
  • Ֆիլմի դիտում:

Դասընթացում կիրառվող տեխնիկաները

  • Պատմություններ պատմել,
  • Գրաֆիկական և գեղարվեստական մեթոդներ,
  • Վարքային տեխնիկաներ:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր: 

Տևողությունը և վայրը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացն անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի մեկամսյա արժեքը 25000 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները:

Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից: Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: