«Իմացական-վարքային հոգեթերապիայի ներածություն» թեմայով դասընթաց
Տեսություն, գործնական հմտություններ և կլինիկական մոտեցում

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է ընդհանուր բժշկական կամ նեղ մասնագիտական պրակտիկայով զբաղվող բժիշկների, կլինիկական օրդինատորների, ինչպես նաև հոգեկան առողջության ոլորտի բոլոր մասնագետների համար:

Դասընթացը կվարի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Դասընթացի նպատակը

  • Իմացական-վարքային թերապիայի հիմնական սկզբունքների ուսումնասիրում,
  • Տեսությունը կիրառելու գործնական հմտությունների զարգացում:

Դասընթացի բովանդակությունը

  • Հոգեթերապիայի ներածություն: Պատմական նախադրյալներ,
  • ԻՎԹ /Իմացական-վարքային թերապիա/ տեսական հիմնադրույթներ՝
    • ԻՎԹ-ն բացատրում է էական համոզմունքները,
    • ԻՎԹ-ն ուղակիորեն կենտրոնանում է մտքերի վրա,
    • ԻՎԹ-ն անցյալը գործածում է ներկայի հանդեպ հավատը ակտիվացնելու համար,
    • ԻՎԹ-անցյալի դերը գնահատելը անհրաժեշտ է համոզմունքերը վերանայելու համար,
  • Բացասական ճանաչում/իմացություն (negative cognition)՝
    • Հիպոթեզի ձևակերպում/հոգեկրթում,
  • Էական համոզմունքներ՝
    • Կենտրոնանալ ներկայի վրա, ներկայի հանդեպ հավատը ակտիվացնելու համար,
    • Անցյալը գնահատելը անհրաժեշտ է համոզմունքը վերագնահատելու համար:
  • Իմացական խեղաթյուրում, վերակառուցում,
  • Ավտոմատ մտքեր`
    • Մտքերը օգնում են սահմանելու մեր զգացած տրամադրությունները,
    • Մտքերը ազդում են վարքի վրա,
    • Մտքերը և համոզմունքները ազդում են ֆիզիոլոգիական կամ կենսաբանական ռեակցիաների վրա,
    • Շրջապատի ազդեցությունը օգնում է որոշելու վերաբերմունքները, որոնց հիմքը դրվում է մանկության շրջանում,
    • Հիմնական համոզմունքները ազդում են ավտոմատ մտքերի վրա:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը: Դասընթացի ժամանակ ներկայացնում է կլինիկական դեպք, որը քննարկվում է և վերլուծվում: Յուրաքանչյուր մասնակցի հետ տեղի է ունենում անհատական հանդիպում՝ իր կամ իր կողմից ներկայացված դեպքի վերլուծությամբ:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 16 ժամ (1 ամիս), շաբաթական 2 անգամ, 2 ժամ: Դասընթացը անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի մեկամսյա արժեքը 25000 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները:
Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից: Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: