«Խմբային խորհրդատվության հիմունքներ և հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է հոգեբանության ոլորտի ներկայացուցիչների (ուսանողներ և մասնագետներ) համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ խմբային խորհրդատվության հիմունքներին և կատարելագործել հոգեբանական խորհրդատվության իրենց հմտությունները, սովորել այցելուների հետ հոգեբանական աշխատանքի նոր տեխնիկաներ և ձևեր:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի բովանդակությունը

Ներածական մաս`

  • Խմբային գործընթացի հիմնական տարրեր,
  • Խմբային աշխատանքի առավելություններն ու սահմանափակումներ,
  • Խմբի ղեկավարում կամ թերապևտի դերը, որակները, հմտությունները,
  • Խմբային աշխատանքի էթիկական հարցեր,
  • Թերապևտիկ խումբ ձևավորելուն ներկայացվող պահանջներ։

Խմբի զարգացման փուլերը խմբային խորհրդատվության ենթատեքստում՝

  • Խմբային դինամիկա,
  • Խմբի զարգացման փուլեր /խմբի ձևավորման, կողմնորոշման, անցումային, աշխատանքային, ավարտի փուլեր, հետխմբային աշխատանք/,
  • Խմբում թերապևտիկ նշանակություն ունեցող գործոններ,
  • Խմբային խորհրդատվության ընթացքում կիրառվող տեխնիկաներ։

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը: Դասընթացի գործնական մասը ներառում է նաև խմբի մասնակիցների կողմից առանձին խորհրդատվական հանդիպումների վարում:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր: 

Տևողությունը և վայրը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացն անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի մեկամսյա արժեքը 25000 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները:
Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից: Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: