«Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Ժամանակակից կազմակերպություններում մեծ տեղ է հատկացվում մարդկային ռեսուրսների կառավարմանը, քանի որ դրանից է կախված ցանկացած կազմակերպության առաջընթացը և հաջողությունները:

Մարդկային ռեսուրսների կառավարման կարևոր հարցեր քննարկվում և լուծվում են կառավարման հոգեբանության շրջանակներում:

«Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները» եռամսյա դասընթացը նախատեսված է մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ոլորտում աշխատողների, հոգեբանների, կառավարիչների և մենեջերների համար:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի բովանդակությունը

Անձնակազմի ընտրություն (պաշտոնի վերլուծություն, մասնագետին ներկայացվող պահանջների բացահայտում, պրոֆեսիոգրամայի կազմում, անձնակազմի ընտրության ժամանակ կիրառվող թեստեր),
Անձնակազմի գնահատում (ինչպես իրականացնել մասնագետի հոգեբանական գնահատում, պաշտոնին համապատասխանելիության որոշում, անձնային և մասնագիտական կարևոր որակների և հմտությունների գնահատում),
Անձնակազմի զարգացման կարիքների բացահայտում (ինչպես կազմակերպել անձնակազմի զարգացումն ու ուսուցումը):

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հոգեբանական թեստային մեթոդներին, հարցազրույց անցկացնելու մեթոդներին, պրոֆեսիոգրամա կազմելու և կիրառելու ձևերին, պաշտոնի գնահատման սանդղակ կազմելու հմտություններին:

Դասընթացի անցկացման մեթոդները

  • Դերային խաղեր,
  • Տեսական դրույթներ,
  • Ինտերակտիվ քննարկումներ,
  • Զույգերով և փոքր խմբերով գործնական աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր: 

Տևողությունը և վայրը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացը անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի մեկամսյա արժեքը 35000 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները:

Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից: Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: