«Բանակցություններ վարելու հմտություններ» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

«Բանակցություններ վարելու հմտություններ» թեմայով դասընթացը նախատեսված է ղեկավարների և մենեջերների համար:
Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի նպատակը և խնդիրները

  • Բանակցություններ վարելու ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացում,
  • Ազդեցություն գործելու հետ կապված սեփական ռեսուրսների գիտակցում,
  • Շփման ընթացքում մանիպուլյացիաների գիտակցում և հաղթահարում:

Դասընթացի բովանդակությունը

  • Տեղեկություններ բանակցություններ վարելու հիմնական ստրատեգիաների մասին,
  • Բանակցություններ վարելու հմտությունների զարգացում,
  • Սեփական տեսակետը պնդելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացում,
  • Երկարատև բանակցությունների ստրատեգիայի և կառուցվածքի մշակում:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Տեսական նյութի ներկայացում,
  • Դերային և խմբային խաղեր հետագա քննարկմամբ,
  • Խմբային բանավեճ,
  • Խմբային և զույգերով գործնական աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և գրանցման կարգը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 18 ժամ (3 օր): Խմբի անդամների թիվն է 8-14 հոգի:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: