«Սթրեսների հաղթահարում» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

«Սթրեսների հաղթահարում» թեմայով դասընթացը նախատեսված է լարված, արտակարգ իրավիճակներում, կարևոր որոշումներ կայացնելու, պատասխանատվության ստանձման հետ կապված աշխատանք իրականացնող մասնագետների և ընդհանրապես անձնակազմի անդամների համար:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի նպատակը և խնդիրները

  • Սթրեսային իրավիճակները հաղթահարելու հմտությունների զարգացում, սթրեսի կանխարգելում,
  • Սթրեսային իրավիճակների գիտակցում,
  • Սթրեսի ազդեցությունների և հետևանքների գիտակցում և հաղթահարում,
  • Արտակարգ իրավիճակներում վարքի ձևավորում:

Դասընթացի բովանդակությունը

  • Սթրեսի ազդեցության մեխանիզմների գիտակցում,
  • Սթրեսի հետևանքների գիտակցում և հաղթահարում,
  • Սթրեսային իրավիճակներում արդյունավետ վարքագծի ձևավորում,
  • Սթրեսի կանխարգելում:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Տեսական նյութի ներկայացում,
  • Դերային և խմբային խաղեր հետագա քննարկմամբ,
  • Խմբային բանավեճ,
  • Խմբային և զույգերով գործնական աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և գրանցման կարգը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 24 ժամ (4 օր): Խմբի անդամների թիվն է 8-14 հոգի:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: