«Անձնային աճ» թեմայով դասընթաց
Ինչպես փոխել կյանքի որակը՝ դարձնելով այն ավելի լավը

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սեփական անձի զարգացման ու ինքնակատարելագործման խնդիրներով, ցանկանում են զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը, կայացնել արդյունավետ որոշումներ, դնել նպատակներ և իրագործել դրանք:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի բովանդակությունը

  • Կյանքի արժեքներ, որոնք մեզ տանում են դեպի զարգացում,
  • Ներքին և արտաքին արժեքներ,
  • Կյանքի նպատակներ և սպասելիքներ կյանքից,
  • Ի՞նչ դեր ունի վստահությունը մեր կյանքում,
  • Մեր պաշտպանությունները,
  • Հոգեբանական սահմաններ,
  • Ի՞նչ են տալիս մեզ մեր կյանքի ճգնաժամերը,
  • Ինչպե՞ս ենք որոշում կայացնում,

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Դերային խաղեր,
  • Քննարկումներ,
  • Վարժություններ:

Դասընթացում կիրառվող տեխնիկաները

  • Պատմություններ պատմել,
  • Գրաֆիկական և գեղարվեստական մեթոդներ,
  • Առակների մեկնաբանություններ:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացն անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի մեկամսյա արժեքը 25 000 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները: Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից: Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: