«Անձի հոգեբանական պաշտպանություն. պատճառներ, մեխանիզմներ, հարմարվողականություն» դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը նախատեսված է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են գիտակցելու սեփական պաշտպանական մեխանիզմները:
Պաշտպանական մեխանիզմները օգնում են անձին խուսափել տխուր, տհաճ և անցանկալի իրավիճակներից: Որպես կանոն, պաշտպանական մեխանիզմները սկզբում շատ օգտակար են լինում և նպաստում են իրավիճակային հարմարմանը, իսկ երկարատև պաշտպանական մեխանիզմները խանգարում են իրականության ընկալմանը: Դասընթացը հնարավորություն կընձեռնի ճանաչելու Ձեր սեփական և այլ մարդկանց կողմից կիրառվող պաշտպանական մեխանիզմները:

Դասընթացի բովանդակությունը

  • Ներածական: Հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ (2 ակադեմ. ժամ),
  • Մեխանիզմների դիմելու պատճառներ. ֆրուստրացիա, կոնֆլիկտ, հիվանդություն, ճգնաժամ (2 ակադեմ. ժամ),
  • Լիակատար և ոչ լիակատար մեխանիզմներ. նևրոտիկ և նարցիստիկ (2 ակադեմ. ժամ),
  • Բուն մեխանիզմներ (3 ակադեմ. ժամ),
  • Ամփոփիչ (2 ակադեմ. ժամ):
  • Անհատական հանդիպում խմբի յուրաքանչյուր անդամի հետ (1 ակադեմ. ժամ):

Դասընթացը վարում է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Մասնակիցները պետք է պատրաստ լինեն աշխատել սեփական պաշտպանական մեխանիզմների հետ:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 12 ակադեմիական ժամ, շաբաթական 2 անգամ: Դասընթացն անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 24 000 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները:
Խմբի անդամների առավելագույն թիվն է 15 մասնակից: Խմբային հայտերի դեպքում (3 և ավելի անձինք) գործում է զեղչային համակարգ:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: