«Վաճառքի հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը նախատեսված է մենեջերների և ապրանքի ու ծառայությունների վաճառքով զբաղվող մասագետների համար:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի նպատակը և խնդիրները

  • Վաճառքի ծավալների մեծացում և վաճառելու սեփական ոճի գիտակցում և շտկում,
  • Գիտելիքների հարստացում վաճառքի հիմնական ստրատեգիաների վերաբերյալ,
  • Ծանոթացում վաճառքի փուլերին,
  • Ինքնաներկայացման և ներկայացման (պրեզենտացիա) հմտությունների զարգացում,
  • Կոնֆլիկտային և խնդրահարույց իրավիճակներում բանակցություններ վարելու հմտությունների զարգացում:

Դասընթացի բովանդակությունը

  • Սեփական վարքաձևի, այլոց վրա դրա ազդեցության և տարբեր վարքագծերի պատճառների գիտակցում,
  • Ներկայացման (սեփական անձի, ապրանքի, կազմակերպության պրեզենտացիայի) հմտւթյունների զարգացում,
  • Փոխհարաբերությունների (կոնտակտի) հաստատմանը օգնող հոգեբանական հնարների զարգացում,
  • Վաճառքի ընթացքում այլոց վրա ազդելու մեխանիզմների քննարկում:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Տեսական նյութի ներկայացում,
  • Դերային և խմբային խաղեր հետագա քննարկմամբ,
  • Խմբային բանավեճ,
  • Խմբային և զույգերով գործնական աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և գրանցման կարգը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 18 ժամ (3 օր): Խմբի անդամների թիվն է 8-14 հոգի:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: