«Շփման հմտություններ» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ում աշխատանքը պահանջում է հաղորդակցման հմտությունների առկայություն:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի նպատակը և խնդիրները

  • Շփման հմտությունների զարգացում,
  • Լսելու հմտությունների զարգացում,
  • Հարցերի տեսակների արդյունավետ կիրառում,
  • Ոչ խոսքային շփման հմտությունների (ժեստեր, միմիկա, միջանձնային տարածություն) զարգացում,
  • Շփմանը արգելակող գործոնների գիտակցում և շտկում:

Դասընթացի բովանդակությունը

  • Լսելու հմտությունների անհրաժեշտության գիտակցում և զարգացում,
  • Հարցերի ճիշտ կիրառման անհրաժեշտության գիտակցում,
  • Ոչ խոսքային շփման ձևերի զարգացում,
  • Շփմանը արգելակող գործոնների շտկում:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Տեսական նյութի ներկայացում,
  • Դերային և խմբային խաղեր հետագա քննարկմամբ,
  • Խմբային բանավեճ,
  • Խմբային և զույգերով աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և գրանցման կարգը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 24 ժամ (4 օր): Խմբի անդամների թիվն է 8-14 հոգի:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: