«Թիմ ձևավորելու հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը նախատեսված է միջին և բարձր օղակի կառավարիչների համար:

Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ:

Դասընթացի նպատակը և խնդիրները

  • Թիմ ձևավորելու հմտությունների զարգացում,
  • Կազմակերպության առաջնային արժեքների կոնկրետացում,
  • Խմբում անձի ազդեցության և լիդերի դեր կատարելու մեխանիզմների կառուցում,
  • Կազմակերպությունում մարդկանց միավորելու արդյունավետ մեխանիզմների յուրացում,
  • Տարբեր թիմերում սեփական դերի գիտակցում և արդյունավետ իրականացում:

Դասընթացի բովանդակությունը

  • Կազմակերպության նպատակներին հասնելու համար աշխատակիցների օպտիմալ համագործակցության փորձի ձեռք բերում,
  • Տարբեր խնդիրների իրագործման ընթացքում մարդկանց հետ փոխազդեցության սեփական ստրատեգիաների վերլուծության հնարավորություն,
  • Խմբում դերային փոխուժեղացման հմտությունների զարգացում:

Դասընթացում կիրառվող մեթոդները

  • Տեսական նյութի ներկայացում,
  • Դերային և խմբային խաղեր հետագա քննարկմամբ,
  • Խմբային բանավեճ,
  • Խմբային և զույգերով գործնական աշխատանք:

Դասընթացի ձևաչափը

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից, իրականացվում է դասավանդման ինտերակտիվ մեթոդներով: Շեշտադրվում է գործնական հմտությունների մարզումը:

Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և գրանցման կարգը

Դասընթացի ընդհանուր տևողությունն է 18 ժամ (3 օր): Խմբի անդամների թիվն է 8-14 հոգի:

Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: