Եթե ուզում ես ինչ-որ մի բան փոխվի, սկսիր փոխել ինքդ:

ՍՂՀՀ կամավորական ակումբը հիմնել է 2011թ-ին:  Այն երիտասարդ կամավորների խումբ է , ովքեր համախմբվել են մարդասիրության գաղափարների և արժեքների շուրջ՝ փորձելով աջակցել օգնության կարիք ունեցող մարդկանց:

Խղճահարությունը խթանում է աղքատությանը, իսկ աջակցությունը ոչնչացնում է այն:

Մենք հավատում ենք, որ մեր և մեզ շրջապատող մարդկանց կյանքում դրական փոփոխությունները և երջանկությունը  մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում է: Եվ մենք բոլորս պատասխանատու ենք ոչ միայն մեր անձի, այլև շրջապատի կեցության համար:

Հնարավոր չէ օգնել բոլորին, բայց մենք փորձում ենք անել դա մեր հնարավորությունների սահմաններում:

Մենք ձգտում ենք փոխել հասարակության մեջ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, հոգեբանական ծառայությունների վերաբերյալ առկա բացասական դիրքորոշումները, նվազեցնել խարանը: Մենք փորձում ենք սոցիալական և հոգեբանական աջակցության միջոցով բարելավել հասարակության անապահով խավերի, հոգեկան և ֆիզիկական խնդիրներով տառապող մարդկանց կյանքի որակը:

Ինչ է կամավորությունը մեզ համար.

Մեզ համար կամավորությունը հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու և ընտրած ոլորտում հետագա գործունեություն ծավալելու, վստահություն ձեռքբերելու միջոց է: Այն օգուտ է տալիս և հասարակությանը, և մեզ: Կամավորական աշխատանքի հիմքում ընկած են ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հանրօգուտ գործընթացներին մասնակցելու ցանկությունը: Այն թույլ է տալիս կատարելագործել սեփական գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ: