
«Անձնային աճ» թեմայով դասընթաց
Ինքն իրեն բացահայտելը, ճանաչելն ու ընդունելը թերևս ամենադժվար խնդիրն է մարդու համար: Ճանաչիր ինքդ քեզ ու դու կճանաչես ողջ աշխարհը. Սոկրատեսի այս խոսքերն ակտուալ են բոլոր ժամանակներում:
Ցանկանում ե՞ք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ, կատարելագործել սեփական անձը և ստեղծել ներդաշնակ հարաբերություններ շրջապատող մարդկանց հետ, ուրեմն այս դասընթացը ձեզ համար է:
Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամը (ՍՂՀՀ) հրավիրում է մասնակցել «Անձնային աճ» թեմայով դասընթացին: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը:
Դասընթացի ընդհանուր տևողությունը 32 ժամ է (2 ամիս), շաբաթական 2 անգամ, 2 ժամ: Դասընթացը անցկացվում է Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) Ինթրա հոգեկան առողջության կենտրոնում, որի հասցեն է Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):
Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010 26 35 43, 098 26 35 43, 091 26 35 43 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: