
«Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով դասընթաց
Ժամանակակից կազմակերպություններում մեծ տեղ է հատկացվում մարդկային ռեսուրսների կառավարմանը, քանի որ դրանից է կախված ցանկացած կազմակերպության առաջընթացը և հաջողությունները:
Մարդկային ռեսուրսների կառավարման կարևոր հարցեր քննարկվում և լուծվում են կառավարման հոգեբանության շրջանակներում: Այս դասընթացի Ձեզ է առաջարկում մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները: «Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական առանձնահատկությունները» եռամսյա դասընթացը նախատեսված է մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ոլորտում աշխատողների, հոգեբանների, կառավարիչների և մենեջերների համար: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 60 ժամ (3 ամիս), շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: