Հարց 1

Հարց – Ամուսնությունից մի քանի ամիս անց կնոջս հետ պարբերաբար կոնֆլիկտներ էի ունենում: Նա հաճախ գտնվում էր տխուր, ընկճված հոգեվիճակում և որոշեց դիմել հոգեբանի: Շուրջ չորս ամիս է, ինչ նա գնում է հոգեբանի մոտ: Ես մտահոգված եմ, հոգեբանի հետ տևական շփումն արդյոք չի՞ առաջացնում կախվածություն:

Խաչատուր Գասպարյան, հոգեբան – Նման կախվածություն առաջանում է հազվադեպ, հատկապես այն անձանց մոտ, ովքեր չեն ցուցաբերում սեփական նախաձեռնություն, առավելապես կախված են շրջապատի կարծիքից, կամ ունեն խորը հոգեբանական հակասություններ և միջանձնային կոնֆլիկտներ: