Հարց 3

Հարց – Ինչպե՞ս է ձևավորվում համակարգչային կախվածությունը, և համակարգչից հոգեբանական կախվածության ի՞նչ ձևեր կան:

Խաչատուր Գասպարյան, հոգեբան – Մարդու ուղեղն ունի հաճույքի կենտրոններ, որոնց գործունեությունը թույլ է տալիս մոռանալ անհանգստությունների մասին: Համակարգչային կախվածությունն առաջանում է աստիճանաբար, հետագայում, երբ մարդուն երկու ժամով զրկում են համակարգչից, նա թմրամոլի կամ հարբեցողի նման ունենում է «ժուժկալության համախտանիշ»: Գոյություն ունեն համակարգչից հոգեբանական կախվածության հետևյալ ձևերը`համացանցից կախվածություն և համակարգչային խաղերից կախվածություն: Համացանցից կախվածության դեպքում անձը ստեղծում է վիրտուալ ծանոթություններ և շփումներ, հաճախակի ստուգում էլեկտրոնային փոստը, այցելում երաժշտական ցանցեր և այլն՝ աստիճանաբար ավելացնելով ցանցում գտնվելու ժամանակը: Ըստ խաղի բնույթի, կարելի է բաժանել դերային` իրականությունից առավելապես կտրված, ոչ դերային`նպատակին հասնելու, հաղթելու մոլուցք, հավաքելու համար առավելագույն միավորներ, համակարգչային խաղեր: