Հարց 4

Հարց – Տղաս բավականին երկար ժամանակ է անցկացնում համացանցում, հաճախ ամբողջ գիշեր կարող է նստել համակարգչի դիմաց: Ինչպե՞ս պարզեմ, արդյոք նա ունի համակարգչային կախվածություն, թե ոչ:

Խաչատուր Գասպարյան, հոգեբան – Համացանցից կախվածության հիմնական նշաններն են՝ կպչուն կերպով հաճախակի ստուգում են էլեկտրոնային փոստը, առցանց հետագա սեանսերի և հանդիպումների անընդհատ հետևում, առցանց անցկացվող ժամանակի աստիճանաբար ավելացում, առցանց ծախսված գումարների աստիճանաբար ավելացում:
Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են`համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում, համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում` ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում, տնային գործերի անտեսում, մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում, հրաժարում ընկերների հետ շփումից:

Համակարգչային կախվածության հետևանքով կարող է վտանգվել նաև երեխաների և պատանիների առողջությունը` օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են տեսողության խանգարումներ, գլխացավեր, ողնաշարի, դաստակի ցավեր, հոգնածություն, անքնություն և այլն: