Հարց 6

Հարց – Ի՞նչ ի նկատի ունեն սովորույթների և հակումների «խանգարումներ» ասելով:

Խաչատուր Գասպարյան, հոգեբան – Սովորույթների և հակումների խանգարումներ են համարվում վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքները՝ առանց հասկանալի դրդապատճառի, և հակասում թե´ հիվանդի, և թե´ այլ մարդկանց շահերին: Որպես կանոն, նման դեպքում վատ սովորություններ և հակումներ ունեցողները նշում են, որ իրենք ի վիճակի չեն վերահսկել իրավիճակը:

Սովորույթների և հակումների խանգարումներ են՝

  • Մոլեխաղի հիվանդագին հակումը,
  • Հիվանդագին հրամոլությունը (պիրոմանիա),
  • Գողության նկատմամբ հիվանդագին հակումը (կլեպտոմանիա),
  • Տրիխոտիլոմանիան: (Խանգարում, որին բնորոշ է պարբերաբար մազերը պոկելու հակմանը դիմադրելու անկարողությունը: Մազերը պոկելուն սովորաբար նախորդում է աստիճանաբար աճող լարվածությունը, իսկ հետո` թեթևության, բավականության, հաճույքի զգացումը: Սովորաբար ժխտում են իրենց այդ վարքագիծը: Առավել հաճախ պոկում են թարթիչները, հոնքերի, երբեմն մորուքի, թևատակերի մազերը:)