ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Բացառիկ հնարավորություն մասնակցելու ՍՂՀՀ-ի կողմից կազմակերպվող սեմինարներին, որտեղ զեկուցումներով հանդես կգան Իսրայելից ժամանած կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Յոնա Թեյչմանը և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մեյր Թեյչմանը:

Թեմաներ
«Ընկճախտի (դեպրեսիա) ընկալումն ու բուժումը ընտանիքի համատեքստում», զեկուցող՝ Յոնա Թեյչման
«Կախվածության բուժում. ապացույցի վրա հիմնված փորձ և միջամտություն», զեկուցող՝ Մեյր Թեյչման

Սեմինարները տեղի կունենան օգոստոսի 23-ին, ժամը 18.00-19.00-ին և 19.00-20.00-ին: Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: