Բացառիկ հնարավորություն

Սեպտեմբերի 16-ից սկսած ութ ամիս շարունակ ՍՂՀ հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում այցելուներ կընդունի Նյու Յորքի Հոֆսթրա համալսարանի պրոֆեսոր, հոգեբան, հոգեբույժ Մուշեղ Նաջարյանը: Դիմել կարող են թե ախտորոշումը նոր ստացած անձինք, թե բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լսել երկրորդ մասնագետի կարծիքը:

Մուշեղ Նաջարյանը 1972 թվականից զբաղվում է հոգեբուժական մասնավոր պրակտիկայով (երեխաների, պատանիների և մեծահասակների), ինչպես նաև 1975թ. անցկացնում է սուպերվիզիաներ: Ամերիկյան հոգեբույժների ընկերակցության պատվավոր անդամ է, նաև Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի անդամ: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում նաև Ամերիկյան հոգեբույժների ընկերակցության պարգևատրումներին: Հետազոտման հիմնական բնագավառը հետտրավմատիկ սթրեսային խանգարումներն են:

Այցելուներ ընդունելու ժամերը սահմանափակ են: Գրանցվելու համար զանգահարեք «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն 010 26 35 43 , 098 26 35 43, 091 26 35 43 հեռախոսահամարներով: