
«Սթրեսների և կոնֆլիկտների կառավարում» թեմայով դասընթաց
Սթրեսների և կոնֆլիկտների կառավարումը մեր օրերում դարձել է այն անհրաժեշտ հմտությունը, առանց որի դժվար է պատկերացնել հաջողության հասնելու ճանապարհը: Հրավիրում ենք մասնակցել նոր դասընթացի «Սթրեսների և կոնֆլիկտների կառավարում» թեմայով: Մասնակցելով այս դասընթացին՝ կիմանաք ինչպե՞ս հաղթահարել սթրեսը և կառավարել ծագող կոնֆլիկտները: Դասընթացը կվարի ՍՂՀՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Մարինե Պետրոսյանը, ով ունի պրակտիկ հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև հոգեբանական տարատեսակ դասընթացների վարման բազմամյա փորձ: Դասընթացի ընդհանուր տևողությունն է 25 ժամ (10 հանդիպում)՝ շաբաթական 2 անգամ, 2.5 ժամ: Դասընթացին գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՍՂՀՀ կրթական ծրագրերի համակարգող Ռուզան Բադալյանին՝ 010 26 35 43, 091 26 35 43, 077 79 00 31 հեռախոսահամարներով կամ գրել trainings@sgmf.am էլեկտրոնային հասցեին: