Կենտրոն հաճախում ենք վաղուց: Իմ և որդուս (4 տարեկան) հոգեվիճակը խիստ դեպրեսիվ էր: Աշխատակազմի աջակցությամբ ընդգրկվեցի այս մեծ և բարեհամբույր ընտանիքի մեջ, որն անշահախնդիր վերաբերմունքով այնպիսի մոտեցում ցուցաբերեց, որ ակամայից ընտանիքի տպավորություն թողեց: Վախի և անվստահության զգացումները փոխարինվեցին վստահության և համարձակության, նաև պայքարելու և ապրելու զգացումների:

-Այցելու երեխայի ծնող

Այս կետրոնի շեմը անցնելիս հայտնվում ես բարյացկամության և ընտանեկան հարմարավետության մթնոլորտում՝ շրջապատված բարձրակարգ մասնագետներով, ովքեր ունեն պատասխանատվության զգացում և նվիրված են իրենց աշխատանքին:

-ՑԿ այցելուի տատիկ

Մարդուն անհրաժեշտ պայմանները ակնառու են այս կենտրոնում: Մտածել են անհրաժեշտ բոլոր պարագաների մասին, որպեսզի մարդն իրեն հոգեպես առողջ զգա: Մթնոլորտը նպաստում է հոգեկան ներդաշնակությանը:
Շատ գրավիչ է բացօթյա այգին, որտեղ նստում և սպասում ենք մեր երեխաներին:
Շնորհակալ եմ այս կենտրոնի անձնակազմին, նրանց բազմաչարչար և երկարատև աշխատանքի համար, որն անշահախնդիր կազմակերպեցին իմ որդու համար:

-Այցելու երեխայի ծնող

Իմ երեխան սիրով տնից դուրս է գալիս ցերեկային կենտրոն գալու համար ու լիցքավորված, թեթևացած տուն է գալիս:

-ՑԿ այցելուի ծնող

Կուզեի խորին շնորհակալությունս հայտնել Ինթրա-ի ամբողջ անձնակազմին, և մասնավորապես Մարինային: Էական փոփոխություն եմ զգում երեխայիս ընդհանուր վիճակի բարելավման և տրամադրության բարձրացման մեջ: Երեխան ամբողջ շաբաթ անհամբեր սպասում է այդ պարապմունքին, որին նպաստում են կենտրոնում տիրող բարեհամբույր և դրական մթնոլորտը: Անչափ շնորհակալ եմ:

-Այցելու երեխայի ծնող

Այստեղ կա սեր, լավ վերաբերմունք, լավ մարդիկ… հույս և փրկություն:

-ՑԿ այցելուի ծնող

Արդեն մի քանի ամիս է, ինչ հաճախում ենք Ինթրա կենտրոն: Շատ գոհ եմ տիկին Անահիտից (Իսկանդարովա): Ամեն այցելությունից հետո ես դրական փոփոխություն եմ նկատում իմ աղջկա մոտ: Շատ շնորհակալություն, որ կա և գործում է նման կենտրոն:

-Այցելուի ծնող

Կան կենտրոններ, որտեղ միայն երեխաների համար է լավ, այստեղ նաև մեզ համար են լավ մթնոլորտ ստեղծում և աջակցում:

-ՑԿ այցելուի ծնող

Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա նման կազմակերպություն, որտեղ աշխատում են փորձառու, բարեկիրթ և պատրաստակամ մասնագետներ: Այստեղ զգացվում է դրական մեծ էներգետիկա, որը պայմանավորված է մասնագետների տրամադրությամբ և հոգատար վերաբերմունքով: Ես սիրով և հաճույքով եմ այցելում այս կենտրոն, այն մեծ դեր է խաղացել իմ աշխարհընկալման և մասնագիտական հմտությունների խորացման հարցում:

-ՍՂՀՀ կամավոր

Այս կենտրոնը կյանքի իմաստ է դարձել իմ տղայի համար: Ամբողջ շաբաթ պատմում է այստեղ անցկացրած իր ժամերի մասին և սպասում է նոր հանդիպումների: Բոլորին ընկեր է համարում:

-ՑԿ այցելուի ծնող

Ընտանիքի նման եմ զգում:

-ՑԿ այցելուի ծնող

Իմ տղան շատ հարցասեր էր, խիստ անհանգիստ: Հիմա առաջընթաց կա, ավելի խաղաղվել է, վարքը փոխվել է՝ հանգիստ է, պարզ: Ես էլ եմ հանգստանում:

-ՑԿ այցելուի ծնող

Այստեղ ծնողների հետ շփումը հոգեկան բավարարվածություն է տալիս: Ես միայն այստեղ եմ գալիս. խանութ և այստեղ:

-ՑԿ այցելուի ծնող