INTRA

Mental Health Centre

Seda Ghazaryan Mental Health Foundation

Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը (ՍՂՀԱՀ) ստեղծվել է 2009 թ․-ին, նպատակ ունենալով բարելավել հոգեկան բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց հարազատների կյանքը և հոգեկան առողջության (ՀԱ) ոլորտում կիրառվող փորձն ու ռազմավարությունը։

Մենք կարևորում ենք ՀԱ

  • Խթանումը,
  • Կանխարգելումը,
  • Վաղ միջամտությունը։

Մեր Մասին

Սեդա Ղազարյանի Հիշատակի հիմնադրամը ստեղծվել է հիմնադիրների 2009թ.-ի օգոստոսի 3-ի որոշմամբ և գրանցվել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 2009թ.-ի օգոստոսի 15-ին: Հիմնադրամը հետապնդում է առողջապահական, բարեգործական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:

Հիմնադրամի շահառուներն են սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչները, ինչպիսիք են`հոգեկան և ֆիզիկական առողջության խնդիրներ ունեցող անձինք, միայնակ ծնողները, հաշմանդամները :
Հիմնադրամը գործում է առանց խտրականության սկզբունքի և աջակցում կարիքավորներին` անկախ նրանց սեռից, տարիքից, ազգությունից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից:

Հիմնադրամի նպատակն է`

  • Նպաստել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը:
  • Խթանել ՀՀ-ի բնակիչների, մասնավորապես` հասարակության խոցելի խմբերի համար սոցիալ-հոգեբանական-առողջապահական վերականգնողական աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը:
  • Օժանդակել հանրության լայն խավերի շրջանում հոգեկան առողջությանն առընչվող գիտելիքների տարածմանը և հոգեկան առողջության մշակույթի ձևավորմանը:
  • Խթանել հոգեկան առողջության պահպանման բնագավառում գործող կազմակեպությունների գործունեությանը, այդ թվում` օժանդակել նրանց կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների գործընթացին:
  • Նպաստել առողջապահական, սոցիալական և կրթական ոլորտներում գործող կազմակերպությունների միջև համագործակցության և մասնագիտական ներուժի ամրապնդմանը:
  • Նպաստել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը:

Մասնագետներ

Խաչատուր Գասպարյան Տնօրեն, Գլխավոր հոգեբան

Մարուքե Եղիյան Գլխավոր հոգեբուժ

Անահիտ Իսկանդարովա Հոգեբան, Ցերեկային Կենտրոնի ղեկավար

Դավիթ Պալյան Հոգեբույժ

Մարինա Թոզալաքյան Հոգեբան

Կամիլա Խաչատրյան Հոգեբան

Սրբուհի Կուկուրյան Հոգեբան

Իրէնա Թաիրյան Հոգեբան

Էմմա Մելքումյան Լոգոպեդ

Ալինա Սարուխանյան Լոգոպեդ-հոգեբան

Գոռ Հակոբյան Ադապտիվ ֆիզիոթերապևտ

Աննա Հովհաննեսյան Լոգոպեդ

Անի Ավետիսյան Ադմինիստրատոր

Ծառայություններ

Հոգեբանական աջակցություն

Աշխատում ենք լայն շրջանակ ընդգրկող հոգեբանական խնդիրների հետ՝  ներառելով տարիքային բոլոր խմբերը՝ երեխեներ, դեռահասներ, չափահասներ։ Հոգեբանական խորհրդատվություններն իրականացվում են անհատական և խմբային ձևաչափով։

Հոգեբուժական խորհրդատվություն

Հոգեկան բնույթի խնդիրները մեծ մասամբ կարող են լուծել հոգեբանական բնույթի միջամտությամբ։ Սկայն հոգեբուժական միջամտությունը առաջնային է, երբ ախտորոշվում են փսիխոզներ, շիզոֆրենիա և այլն։

Լոգոպեդի ծառայություններ

Աշխատում ենք կակազության, գրելու ւ կարդալու խանգարումների, խոսքի զարգացման հապաղման, աֆազիայի և շատ այլ խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ։

Հոգեսոցիալական վերականգնողական ծառայություններ

Ցերեկային կենտրոնում օգնում ենք հոգեբուժական խնդիրներ ունեցող անձանց ևնրանց ընտանիքի անդամներին բարելավել իրենց սոցիալ-հոգեբանական վիճակը, ապրել լիարժեք կյանքով։ Այս ծառայությունները ԱՆՎՃԱՐ են բոլորի համար։

«Ես ինքս․․․» երեխաների զարգացման խումբը

Մեր մասնագետներն օգնում են զարգացման և շփման խնդիրներ ունեցող երեխաներին զարգացնել ինքնուրույնությունը, բարելավել շփման և հաղորդակցման հմտությունները, հարմարվել և ինտեգրվել շրջապատող միջավայրին և այլն։

Մասնագետներին

Հոգեկան առողջության ոլորտի սկսնակ և կայացած մասնագետներին առաջարկում ենք /սուպերվիզա/, պրակտիկա և վերապատրաստումներ /թրեյնինգներ/։

Կազմակերպույուններին

Կազմակերպություններին առաջարկում ենք խորհրդատվական և թրեյնինգային տարբեր ծառայություններ, որոնք քննարկվում են յուրաքանչյուր կազմակերպության հետ, և նրանց պահանջներին համապատասխան մշակում են անհատական ծրագրեր։

Գործընկերներ

ԲԼՈԳ

Կապ

Contact Form Demo
Прокрутить вверх