sgmf.am

Սեդա Ղազարյանի անվան

հոգեկան առողջության

հիմնադրամ

Ինթրա

հոգեկան առողջության

Կենտրոն

Հիմնադրամի մասին

«Սեդա Ղազարյանի Անվան Հոգեկան Առողջության Հիմնադրամը» (ՍՂԱՀԱՀ) Հայաստանի առաջատար կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 2009 թվականին Միացյալ Թագավորությունում բնակվող Կացուրիս ընտանիքի կողմից: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է բարելավելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անհատների կյանքը, աջակցելու նրանց ընտանիքներին և խնամակալներին, ինչպես նաև համակարգային բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի քաղաքականության և պրակտիկայի մեջ:

Մեր Տեսլականը

Հասարակություն, որտեղ հոգեկան առողջության հարցերով անհատները կարող են վարել բեղմնավոր, անկախ կյանք՝ զերծ խտրականությունից և մեկուսացումից, ինչպես նաև ունենալ մատչելի և արդյունավետ խնամք:

Մեր Առաքելությունը

Մեր առաքելությունը բազմաբնույթ է և առաջնորդվում է հետևյալ նպատակներով.
• Հզորացնել անհատներին՝ հաղթահարելու իրենց խնդիրները և վարելու անկախ, ինքնուրույն կյանք:
• Աջակցել ընտանիքներին և խնամակալներին՝ մասնագիտական ուղղորդմամբ, ռեսուրսներով և գիտելիքներով:
• Կրթել հանրությանը՝ հոգեկան առողջության գիտելիքները հարստացնելու, սխալ պատկերացումները վերացնելու և առկա խտրականությունը նվազեցնելու նպատակով:
• Պաշտպանել արդիական, ապացուցահեն մոտեցումների և Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի քաղաքականության ներդրումը:

Մեր Հիմնական Արժեքները

Ապրումակցել

Մենք մոտենում ենք յուրաքանչյուր անհատին և ընտանիքին հասկանլով և ըմբռնումով:

Նորարարություն

Մենք խթանում ենք լավագույն պրակտիկա և ներդնում արդիական մեթոդներ հոգեկան առողջության խնամքի ոլորտում:

Համագործակցություն

Մենք համատեղ աշխատում ենք մասնագետների, հաստատությունների և համայնքների հետ՝ հաստատուն արդյունքերի հասնելու համար։

ՕԲԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Մենք աշխատում ենք թափանցիկ և էթիկական սկզբունքներով՝ ձգտելով մասնագիտական գերազանցության մեր բոլոր նախաձեռնություններում:

Մեր Աշխատանքը

Մեր առաքելությունը տեսնում ենք երկու հիմնական ուղղություններով.

1. Հոգեկան Առողջության Համակարգերի և Մասնագիտական Հնարավորությունների Զարգացում

Քաղաքականության Պաշտպանություն.

Ազգային հոգեկան առողջության ռազմավարության բարելավում՝  առաջարկությունների և նպատակային ծրագրերի մշակման միջոցով։

Մատչելի Ծառայություններ.

Հոգեկան առողջության ծառայությունների առկայության և մատչելիության ընդլայնում:

Մասնագիտական Զարգացում.

Հոգեկան առողջության մասնագետների հմտությունների կատարելագործում՝ մասնագիտացված ուսուցման, շարունակական վերահսկողության և այլ ծրագրերի միջոցով:

Գիտելիքների Տարածում.

Սեմինարների և քննարկումների կազմակերպում՝ լավագույն փորձի տարածումով և սովորելու նկատմամբ համայնքային մոտեցումներով։

2. Հանրային Իրազեկվածություն և Խտրականության/խարանի Նվազեցում

Մենք հավատում ենք, որ կրթությունը խտրականության դեմ պայքարի և ավելի ներառական հասարակություն ստեղծելու ամենահզոր գործիքն է:

Հանրային Ակցիաներ.

Ստերեոտիպերը հաղթահարելու և հոգեկան բարօրությունը խթանելու նպատակով ռազմավարական տարբեր ակցիաների իրականացում:

Կրթական Ռեսուրսներ.

Հանրության և կոնկրետ խմբերի համար հասկանալի, հուսալի տեղեկատվության մշակում և տարածում թղթային և թվային ֆորմատներով:

Համայնքային Ներգրավվածություն.

Քննարկումների և ֆորումների անցկացում հետաքրքրված կողմերի, շահառու խմբերի և լայն համայնքի հետ՝ երկխոսություն և փոխըմբռնում ստեղծելու նպատակով:

Հոգաբարձուների խորհուրդ

Փանիկոս Կացուրիս Նախագահ
Դիանա Ղազարյան Կացուրիս
Ռուբեն Գալիչյան
Մարիետ Գալիչյան
Ալեքսանդր Կացուրիս

Contact

Contact Form Demo
Scroll to Top