sgmf.am

Սեդա Ղազարյանի անվան

հոգեկան առողջության

հիմնադրամ

Ինթրա

հոգեկան առողջության

Կենտրոն

ԻՆԹՐԱ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հիմնադրվել է Սեդա Ղազարյանի անվան Հոգեկան Առողջության Հիմնադրամի կողմից 2009 թվականին։ ԻՆԹՐԱ Հոգեկան Առողջության Կենտրոնը առաջատար հաստատություն է, որն ուղղված է համապարփակ, ապացուցահեն հոգեկան առողջության ծառայություններ մատուցելուն: Մենք դինամիկ կազմակերպություն ենք, որը հիմնված է կլինիկական գերազանցության, կարեկցանքի և հասանելիության սկզբունքների վրա։
Մեր փորձագետների բազմամասնագիտական թիմը մատուցում է հոգեբանական, հոգեբուժական, լոգոպեդական և հոգեկան առողջությանն առնչվող ծառայություններ ինչպես երեխաների և դեռահասների, այնպես էլ մեծահասակների համար: Խոցելի խմբերի համար ծառայությունները մատուցվում են զեղչված կամ անվճար՝ հասարակության բոլոր շերտերին հասանելի և որակյալ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ե՞րբ դիմել օգնության

Օգնության անհրաժեշտության գիտակցումը համատեղ հաջողության առաջին քայլն է: 

«ԻՆԹՐԱ»-ի թիմը տրամադրում է մասնագիտական օգնություն, եթե Ձեր կամ Ձեր մերձավորների մոտ նկատվում են հետևյալ խնդիրները․

  • Տևական տխրության, հուսալքության կամ դեպրեսիայի զգացում
  • Ավելորդ տագնապայնություն, անտեղի մտահոգություններ կամ վախեր
  • Փոփոխական տրամադրություն, մեղքի կամ ամոթի զգացում
  • Զայրույթի, պոռթկման և բռնության անվերահսկելի հակումներ
  • Էներգիայի և աշխատունակության էական փոփոխություններ, գերհոգնածություն կամ քնի խանգարումներ
  • Իրականությունից կտրված լինելու զգացում, կպչուն մտքեր կամ կասածամտություն, ինչպես նաև հալյուցինացիաներ
  • Խանգարող կամ ինքնասպանության մտքեր
  • Խոսքի կամ հաղորդակցության խանգարումներ
  • Նոր առաջացած կամ երկարատև հոգեկան առողջությանայլ խնդիրներ

Contact

Contact Form Demo
Scroll to Top