Լոգոպեդիական մասնագիտական օգնություն
Մեզ մոտ իրականացվում է խոսքային խնդրների կանխարգելում, հետազոտում, ախտորոշում և շտկում։ Աշխատանքը իրականացվում է տարիքային տարբեր խմբերի հետ։
Ծառայությունը ներառում է
- Կակազություն
- Գրավոր գործընթացի խանգարում (Դիսգրաֆիա)
- Կարդալու գործընթացի խանգարում (Դիսլեքսիա)
- Թլվատություն (Դիսլալիա)
- Կլման ակտի խանգարում (Դիսֆագիա)
- Հոգեխոսքային զարգացման հապաղում
- Աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների լոգոպեդական աշխատանք
- Խոսքի ընդհանուր թերզարգացվածություն (ԽԸԹ)
- Արագախոսություն (Տախիլալիա)/ Դանդաղախոսություն (Բրադիլալիա)
- Ալալիա (Խոսքի թերզարգացում կամ բացակայություն)
- Աֆազիա (Ձևավորված խոսքի կորուստ)
Մեր մոտեցումը
- Անհատականացված թերապևտիկ ծրագրերի մշակում
- Ժամանակակից լոգոպեդական մեթոդների կիրառում
- Ընտանեկան խորհրդատվություն
- Կանոնավոր մոնիտորինգ և առաջադիմության գնահատում
- Բազմամասնագիտական մոտեցում (հոգեբաններ, նյարդաբաններ, հոգեբույժներ)
Աշխատանքային ձևաչափեր
- Անհատական լոգոպեդական պարապունքներ
- Խմբային թերապևտիկ պարապունքներ
- Հեռավար պարապունքներ և խորհրդատվություն
- Ծնողավարություն
Ծառայությունները մատուցվում են հավատարմագրված լոգոպեդ-արատաբանների կողմից՝ օգտագործելով միջազգային ստանդարտներին համապատասխան մեթոդիկաներ:
Այս ծառայությունները մատուցվում են գաղտնիության, մասնագիտական չափանիշների և մատչելիության սկզբունքների պահպանմամբ՝ խոցելի խմբերին տրամադրելով անվճար կամ զեղչված ծառայություններ:
.