Հոգեսոցիալական վերականգման ծրագիր
«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը առաջարկում է անվճար հոգեսոցիալական վերականգնման ծրագիր՝ նախատեսված հոգեկան առողջությանն առնչվող ախտորոշում ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար: Ծրագիրը նախատեսում է շարունակական աշխատանք հիվանդանոցային բուժումից հետո, այնպիսի մոտեցումներով, որոնք հաստատվել են Հոգեսոցիալական Վերականգնման Միջազգային Ասոցիացիայի (WAPR) կողմից և 2013 թ․ ճանաչվել որպես «Կովկասի տարածաշրջանում հոգեսոցիալական վերականգնման» ծրագրի ձևաչափ:
Խմբային հանդիպումները իրականացվում են երկուշաբթիից մինչև ուրբաթ և մասնակիցները կարող են այցելել այնքան անգամ, որքան իրենք ցանկանում են՝ առանց նախնական պայմանավորվածության։ Մեր հոգեբանները պատրաստ են օգնելու երկուշաբթիից մինչև շաբաթ թե՛ այցերի և, թե՛ հեռավար հանդիպումների միջոցով։
Ծրագրի նպատակը
- Ռեցիդիվների և նոր հոսպիտալիզացիայի կանխարգելում
- Կյանքի որակի բարելավում
Ծրագրի առավելությունները և հնարավոր ձեռբերումները
- Սոցիալական և հաղորդակցական հմտությունների զարգացում
- Ինքնագնահատականի և վստահության բարձրացում
- Կենցաղային հմտությունների կատարելագործում
- Ընտանեկան հարաբերությունների բարելավում
- Կայուն կապերի և հուսալի աջակցության ցանցի ձևավորում
Ծառայությունների շրջանակը
- Անհատական հոգեթերապիա
- Խմբային թերապիա՝ հոգեկրթության բաղադրիչներով
- Արթ–թերապիա /արվեստի միջոցներով/
- Դրամա թերապիա /դերային խաղ/
- Ադապտիվ ֆիզիոթերապիա
- Սոցիալականացման հմտությունների զարգացում
Մեր մոտեցումը
Ծրագիրը իրականացվում է բազմամասնագիտական թիմի կողմից` խրախուսելով համայնքային կյանքի ինտեգրմանը, մասնակցելով ընտանեկան աջակցության խմբերին և շարունակական հանդիպումներին։
Բոլոր ծառայությունները մատուցվում են անվճար՝ պահպանելով մատչելիությունը, գաղտնիությունը և մասնագիտական չափանիշները։