Սեդա Ղազարյանի անվան
հոգեկան առողջության
հիմնադրամ
Ինթրա
հոգեկան առողջության
Կենտրոն
ԻՆԹՐԱ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հիմնադրվել է Սեդա Ղազարյանի անվան Հոգեկան Առողջության Հիմնադրամի կողմից 2009 թվականին։ ԻՆԹՐԱ Հոգեկան Առողջության Կենտրոնը առաջատար հաստատություն է, որն ուղղված է համապարփակ, ապացուցահեն հոգեկան առողջության ծառայություններ մատուցելուն: Մենք դինամիկ կազմակերպություն ենք, որը հիմնված է կլինիկական գերազանցության, կարեկցանքի և հասանելիության սկզբունքների վրա։
Մեր փորձագետների բազմամասնագիտական թիմը մատուցում է հոգեբանական, հոգեբուժական, լոգոպեդական և հոգեկան առողջությանն առնչվող ծառայություններ ինչպես երեխաների և դեռահասների, այնպես էլ մեծահասակների համար: Խոցելի խմբերի համար ծառայությունները մատուցվում են զեղչված կամ անվճար՝ հասարակության բոլոր շերտերին հասանելի և որակյալ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ե՞րբ դիմել օգնության
Օգնության անհրաժեշտության գիտակցումը համատեղ հաջողության առաջին քայլն է:
«ԻՆԹՐԱ»-ի թիմը տրամադրում է մասնագիտական օգնություն, եթե Ձեր կամ Ձեր մերձավորների մոտ նկատվում են հետևյալ խնդիրները․
- Տևական տխրության, հուսալքության կամ դեպրեսիայի զգացում
- Ավելորդ տագնապայնություն, անտեղի մտահոգություններ կամ վախեր
- Փոփոխական տրամադրություն, մեղքի կամ ամոթի զգացում
- Զայրույթի, պոռթկման և բռնության անվերահսկելի հակումներ
- Էներգիայի և աշխատունակության էական փոփոխություններ, գերհոգնածություն կամ քնի խանգարումներ
- Իրականությունից կտրված լինելու զգացում, կպչուն մտքեր կամ կասածամտություն, ինչպես նաև հալյուցինացիաներ
- Խանգարող կամ ինքնասպանության մտքեր
- Խոսքի կամ հաղորդակցության խանգարումներ
- Նոր առաջացած կամ երկարատև հոգեկան առողջությանայլ խնդիրներ